Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

ԵԱՀԿ ԽՎ ողջունում է Հայաստանում քաղաքական ուժերի միջև ակտիվ երկխոսությունը

ԵԱՀԿ ԽՎ ողջունում է Հայաստանում քաղաքական ուժերի միջև ակտիվ երկխոսությունը
05.05.2018 | 06:44

ԵԱՀԿ ԽՎ-ն հետևում է Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին և ողջունում է քաղաքական ուժերի միջև ակտիվ երկխոսությունը` հայտարարության մեջ նշել է Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Գեորգի Ծերեթելին:
«Հուսով եմ, որ ներկայիս փակուղին կհաղթահարվի արագ քաղաքական համաձայնության միջոցով, որ կառավարությունը կարողանա կենտրոնանալ Հայաստանի առջև ծառացած շատ մարտահրավերների վրա: Հորդորում եմ քաղաքական առաջնորդներին շարունակել ներգրավվածությունը խորհրդարանական երկխոսությանը, աշխատել քաղաքացիական հասարակության ու միջազգային հանրության հետ՝ փնտրելու գոհացուցիչ արդյունք, որը պետք է դիտարկվի երկրի քաղաքական մշակույթի զարգացման ավելի լայն գործընթացի շրջանակում»` ասել է Ծերեթելին:

ԵԱՀԿ ԽՎ նախագահը մայիսի 3-ին հեռախոսազրույց է ունեցել Աժ նախագահ Արա Բաբլոյանի հետ՝ քննարկելով իրադրությունն ու առաջարկելով ԽՎ աջակցությունը երկխոսության գործընթացում: Նա խոսել է նաև ԵԱՀԿ ԽՎ-ում Հայաստանի պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանի հետ: «Հայաստանում խորհրդարանական գործընկերների հետ իմ խոսակցությունները հաստատել են իմ համոզմունքը, որ Երևանի առաջատար քաղաքական գործիչները հանձն են առել ստեղծված իրադրությունում գտնելու կառուցողական լուծում: Ես նշել եմ, որ բոլոր կողմերը պետք է ցուցաբերեն անհրաժեշտ զսպվածություն և շարունակեն արդյունավետ երկխոսության ճանապարհը»,- հայտարարել է Ծերեթելին: Նա կարևորել է խաղաղ հավաքների իրականացումը՝ որպես կարծիքն արտահայտելու կարևոր տարբերակ՝ ընդգծելով, սակայն, որ քաղաքական երկխոսությունը պետք է տեղի ունենա խորհրդարանական համակարգի սահմաններում:

Դիտվել է՝ 2059

Մեկնաբանություններ